Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սամվել Բաբայանը հրաժարվել է «Արցախի հերոս» կոչումից ու դադարեցրել է ԱԽ քարտուղարի լիազորությունները

Սամվել Բաբայանը հրաժարվել է «Արցախի հերոս» կոչումից ու դադարեցրել է ԱԽ քարտուղարի լիազորությունները
10.11.2020 | 17:18

Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը՝ ֆեյսբուքում գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։ Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում' ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ»,- գրել է նա:

Բաբայանը ավելացրել է, որ ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների՝ հայտարարում է, որ հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցնում է իր՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները:

Դիտվել է՝ 3720

Մեկնաբանություններ